-
06.09.2019|
01:02
«Նոր» Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել: Եթե նախկինում մշակույթի գործիչները գոնե անկաշկանդ խոսում էին ամենատարբեր երևույթների ու հարցերի շուրջ, այսօր կարծես վախվորած լինեն:
-
05.09.2019|
12:16
ԵՄ անդամ երկրներից ՀՀ քաղաքացիների հարկադիր վերադարձի տեմպերը չեն թուլանում։ «168 Ժամի» տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին, Գերմանիայից չարթերային չվերթով 40 ավելի անձ հարկադիր կվերադարձվի Հայաստան։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ չարթերն է։
-
01.08.2019|
11:52
Խորհրդարանական մեծամասնության տեսակետը Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ հակասական է: Իշխանական բուրգի վերևում գտնվողները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առայժմ խուսափում են կարծիք հայտնելուց կոնվենցիայի մասին, սպասելով, թերևս, թե ինչ կասի Վենետիկի հանձնաժողովը, կամ էլ ուղղակի «հանգիստ նստել են տեղներն» ու հետևում են, թե ինչպես է հասարակությունը հերթական անգամ ճամբարների բաժանվում:
-
01.08.2019|
11:17
Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը սովորական դատական գործընթաց չէ. նա հանրապետության երկրորդ նախագահն է եղել, և այդ հանգամանքն արդեն իսկ գործընթացը նախադեպային է դարձնում։
-
27.07.2019|
14:16
Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որ այս ամառվա սկանդալների շղթայում մի օղակ է: Առաջին հայացքից՝ կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը:
-
26.07.2019|
02:07
Ամառային արձակուրդներին աշխատող ծնողները մեծ խնդրի առաջ են կանգնում՝ ում խնամքին թողնել երեխաներին։ Օգնության են հասնում սնկի պես աճող ամառային դպրոցները, զարգացման կենտրոնները։ Սակայն հարկավոր է լավ ծանրութեթև անել այս կամ այն կենտրոն դիմելուց առաջ՝ խնդիրների առաջ չկանգնելու համար։
-
26.07.2019|
02:03
Արագածոտնի մարզի Զովասար գյուղը հանրապետության բարձրադիր բնակավայրերից է, ուր տանող ճանապարհն առաջին ձյան հետ փակվում է: Ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա գտնվող գյուղում տարվա 7 ամիսը ձմեռ է, ու այդ ողջ ընթացքում աշխարհի հետ կապն ընդհատվում է:
-
26.07.2019|
01:44
Ձորաղբյուրում կա մի ռեստորանային համալիր, որն առանձնանում է իր էկզոտիկությամբ: Բանն այն է, որ ռեստորանում հյուրընկալվողները երջանիկ հնարավորություն են ունենում ժամանակն անցկացնելու հիրավի էկզոտիկ կենդանիների, այդ թվում նաև կապիկների հարևանությամբ կամ ընկերակցությամբ: Ոչինչ չես ասի՝ ինքնատիպ է:
-
23.07.2019|
00:16
Բոլոր իշխանությունների նման այսօրվա «հեղափոխականներն» էլ կամաց-կամաց բռնում են հասարակությունից կտրվելու ճանապարհը։ Եվ ինչպես բոլորը, վերջիններս էլ համառորեն պնդում են, թե նման բան չկա։
-
21.07.2019|
23:40
Հնդկաստանի Մունկեր շրջանի բնակիչ 63-ամյա Սակալ Դև Տուդուն 22 տարեկանից ո՛չ լվացել, ո՛չ էլ կտրել է մազերը: Նրա մասին հրապարկում է պատրաստել Metro կայքը: